Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը նախքան Սիրիայում Սու-24-ի վթարը անձամբ Էրդողանից ներողություն է խնդրել

Պուտինը նախքան Սիրիայում Սու-24-ի վթարը անձամբ Էրդողանից ներողություն է խնդրել
10.12.2015 | 17:41

Պուտինը նախքան Սիրիայում Սու-24-ը խփելը անձամբ Էրդողանից ներողություն է խնդրել ռուսական օդանավերի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու համար՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Նոյեմբերի 24-ի միջադեպի հարցում մեր գնահատականները բացարձակ անփոփոխ են։ Հակաահաբեկչական ջանքերը ձախողելու ցանկությունից, անարդյունավետ դարձնելու ձգտումից կամ Ռուսաստանին Սիրիայի օդային տարածքում գործողությունները դադարեցնել հարկադրելուց բացի, ոչ մի այլ բացատրություն չենք տեսնում։ Հնարավոր է՝ նրանք անգամ փորձում են տապալել քաղաքական գործընթացը, որը հիմա նկատվում է Վիեննայի համաձայնագրերի հիման վրա»,- ասել է Լավրովը իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ